Ի՞նչ է պետք՝ նոր անձնագիր ստանալու համար

Կորցրած ՀՀ անձնագրի (ԽՍՀՄ նմուշի անձնագրի) փոխարեն նորը ստանալու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35×45 մմ չափսի 4 գունավոր նույնական լուսանկար,
  3. Հայտարարություն՝ անձնագիրը կորցնելու մասին,
  4. Կորցրած անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում)
  5. Ծննդյան վկայականի լուսապատճենը (առկայության դեպքում)
  6. Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք:
  7. ԽՍՀՄ նմուշի անձնագրի կորստի դեպքում՝ հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետություններից որևէ մեկի քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
  8. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:

ՀՀ ԱԳՆ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել