Կառավարության վաղվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելուն:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին միացման ձեվով վերակազմակերպելու մասին» կառավարության Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկու ՊՈԱԿ-ների գործառույթները մասամբ համընկնում են:
«Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպման արդյունքում հնարավոր կլինի կենտրոնացնել երկու կազմակերպությունների ռեսուրսները՝ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով: Բացի այդ, ՊՈԱԿ-ի միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաև ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը: