Նշանակում կատարեցին կառավարության նիստին

Կառավարության այսշօրվա նիստին Աշոտ Սիմոնյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության Արա­գածոտնի մարզ­պետ։ Մինչ այդ գործադիրը նշյալ պաշտոնից ազատեց Գաբրիել Գյոզալյանին, ով ազատման դիմում էր ներկայացրել։ Նշենք, որ Աշոտ Սիմոնյանը գործարար է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ, նա ՀՅԴ կուսակցությունից է։

Ստորև ներկայացնում ենք Գաբրիել Գյոզալյանի կենսագրությունը․

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1956 թ. 1 օգոստոսի, Աշտարակի շրջան, գ. Փարպի

Կրթություն

1963-1973թթ.-Աշտարակի շրջան, Փարպիի միջնակարգ դպրոց

1976-1981թթ.-Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ, ճարտարապետաշինարարական ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

1981-1989թթ.- ք.Աշտարակի «Հայգյուղշինտրեստ-2» տրեստ` վարպետ, աշխղեկ, բրիգադիր

1989-1989թթ.- Հայկական ՍՍՀ Պետշինի «Պրոգրես» միավորում` տեղամասի պետ

1989-1997թթ.- «Հայգյուղջրշին» միավորում` Աշտարակի N 9 ՇՄՇ-ի գլխավոր ինժեներ

1997-1998թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե`
«Անշարժ գույքի կադաստր-Աշտարակ» ՊՓԲԸ-ի գրանցման բաժնի պետ

1998թ.-ՀՀ Արագածոտնի մարզպետարան` մարզպետի գլխավոր խորհրդական

1998-2003-ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ

2003-2009թթ. -ՀՀ Արագածոտնի մարզպետ

2011-2015թթ.- «Аэропоника» ԲԲԸ` գործադիր տնօրեն

2016թ. մարտի 3-ից՝ ՀՀ Արագածոտնի մարզպետ

Այլ տվյալներ

Զինապարտ է, լեյտենանտ: Պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան», ՀՀ ոստիկանության ,,Համագործակցության ամրապնդման համար,,  մեդալներով:

Կուսակցական պատկանելությունը

ՀՅԴ անդամ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 երեխա, 2 թոռ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել