1897թ. Լոնդոնի մի քանի փողոցներում տեղադրվեցին գազով աշխատող լամպեր ( Pluto Lamp): Նշված սարքերը ոչ միայն լուսավորում էին լոնդոնյան փողոցները, այլև «մատուցում էին» տաք սուրճ, թեյ կամ կակաո:
Բացի այդ, նշված լուսատու-սարքերից կարելի էր գնել նաև ծխախոտ և բացիկներ:
Ինչ է ստացվում, նշված սարքերի միջոցով անչափահասները կարող էին ազատորեն ծխախոտ գնել:
«Նկատի ունենալով նշված հանգամանքը` Հայաստանում նման սարքերի տեղադրումը նպատակահարմար չէ, քանզի մեր օրենսդրությամբ սահմանված է, որ ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է` առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վայրերի, որտեղ անչափահասների մուտքն արգելվում է»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net