Իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների և այլ առարկաների ու փաստաթղթերի տնօրինումը

Քրեական գործին կցված իրեղեն ապացույցները, արժեքները և այլ առարկաները դատարան, հետաքննության մարմնից նախաքնննության և այլ մարմին ուղարկվում են քրեական գործի հետ մեկտեղ` փաթեթավորված և կնիքված վիճակում: Գրասենյակի աշխատակիցը, ով քրեական գործի հետ մեկտեղ ընդունում է իրեղեն ապացույցը, այդ մասին ընթեռնելի ձեռագրով գրառում է կատարում հաշվառման գրքում:
Մեղադրյալի հագուստը, իրերը և այլ առարկաները, որոնք սահմանված կարգով իրեղեն ապացույց չեն ճանաչվում, դատարանի կողմից չեն ընդունվում: Իսկ եթե քրեական գործի վարույթը կարճվում կամ քրեական հետապնդումը դադարեցվում է մեղադրյալի արարքում հանցակազմի բացակայության կամ նրա մասնակցությունը հանցագործության կատարմանն ապացուցված չլինելու պատճառով, ապա արդարացվածին պատկանող իրեղեն ապացույցները նրան են վերադարձվում գործով քաղաքացիական հայցը լուծելու հետ:
Իրեղեն ապացույցի վերաբերյալ որոշումը կատարման է ենթակա դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման ժամկետը անցնելուց հետո:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել