Վարդան Օսկանյանը շարունակելու է օգտվել իր սահմանադրական իրավունքից եւ ցուցմունք չի տալու

Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ցուցմունք տալուն.

«Այսօր ժամը 12-ին հրավիրված եմ ԱԱԾ, որտեղ ինձ մեղադրանք են ներկայացնելու փողերի յուրացման և փողերի լվացման հատկանիշներով: 

Այսօր ոչ միայն ժողովուրդը չի հավատում, որ Օսկանյանը փող է լվացել կամ յուրացրել, այլև թե՛ գործ հարուցողները, թե՛ դրա պատվիրատուները, թե՛ գործի հետաքննությունն իրականացնողները և թե՛ դատախազի միջնորդագրին հավանություն տվողները: Բոլորն էլ գիտեն, որ այս ամենը աբսուրդ է:

Ես ԱԱԾ գնում եմ միմիայն այն պատճառով, որ օրենքն է պահանջում, և շարունակելու եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չեմ տալու:

Շնորհակալ եմ այս օրերին բոլոր ինձ աջակցություն ցուցաբերողներին»:

Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել