«Աբովյան» ՔԿՀ-ում 11 ազատազրկված կանայք վարսահարդարման վկայականներ ստացան

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ վարսահարդարման կարճաժամկետ դասընթացի մասնակիցների վկայականների շնորհման արարողությունը: Ամփոփիչ միջոցառման ժամանակ դասընթացին մասնակցած 11 ազատազրկված կանայք ցուցադրեցին ձեռք բերած հմտությունները, տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Դասընթացը կազմակերպվել էր ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության, Քրեակատարողական ծառայության և ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի աջակցությամբ:

20161227_155513

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել