Վստահորդները ճնշում են իրավաբանական ընկերություններին

Անգլիայում հարցմանը մասնակցած ընկերությունների կեսից ավելին հայտնել են, որ վստահորդների վճարների իջեցմանն ուղղված ճնշումները մեծ վտանգ են ներկայացնում իրավաբանական ընկերությունների շահութաբերության համար:

«Սուիթ և Մաքսվել»-ի (Sweet & Maxwell) կողմից իրականացրած իրավաբանական ոլորտի հետազոտությունները պարզել են, որ լավագույն 100 ընկերությունների ֆինանսական տնօրենների 58 տոկոսը վտանգավոր է համարում ճնշումները` ուղղված վստահորդների վճարների իջեցմանը:

Ընկերությունների 54 տոկոսի կողմից հիշատակված այլ գործոնների թվին են պատկանում կորպորատիվ աշխատանքների դանդաղ ընթացքը և իրավաբանական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված հարաբերությունները կարգավորող փաստաթղթի հետևանքով առաջացած բարձր մրցակցությունը: Վերջինս հարցվածներից 19 տոկոսի կարծիքով վտանգ է ներկայացնում իրավաբանական ընկերությունների շահութաբերության համար:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել