Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով պարզաբանում ենք. Մնացական Բիչախչյան

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի Գյումրիի ընտրատեղամասերից մեկում քաղաքացին քվերակել է ռուսական անձնագրով:
Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով պարզաբանում ենք: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չուենցող անձին (այսինքն, օտարերկրյա քաղաքացիները, փախստականները, քաղաքացիություն չունեցող անձինք):

Մասնավորապես, նշված օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 հունիսի 17-ի թիվ 21-Ն որոշմամբ սահմանվել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի տեսակները: Նույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն, եթե ՌԴ քաղաքացին չունի ժամանակավոր կամ մշտական կացության քարտը կամ ՀՀ հատուկ անձնագիրը, ընտրությանը մասնակցելու համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը` տվյալ համայնքի բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով:

Հետևաբար, եթե ընտրողը հանդիսանում է ՌԴ քաղաքացի և չունի ՀՀ քաղաքացիություն, բնակչության պետական ռեգիստրում ունի առնվազմ մեկ տարվա հաշվառում, ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագրով կարող է մասնակցել ընտրությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել