Ո ˚ր դեպքերում է որսը համարվում ապօրինի

Հայաստանի Հանրապետության տարածքում որսի իրավունք ունեն`
1) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում և ստացել են օրենքով սահմանված որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթեր.
2) օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել որսորդական զենք կրելու և որս իրականացնելու իրավունք:
Որսը, որը պատճառել է խոշոր վնաս, կատարվել է վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ և այլն) և ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով, պայթուցիկ նյութերի, գազերի, էլեկտրական հոսանքի օգտագործմամբ կամ վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով կամ որսի իրականացման արգելված այլ ձևերով, միջոցներով և գործիքներով, այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է կամ կատարվել է որսի իրականացման այլ սահմանափակումների խախտմամբ, համարվում է ապօրինի և պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել