Վարչապետը հանձնարարել է սիրիահայերից ժամանակավորապես չգանձել մաքսատուրք

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել սիրիահայերի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն: Հայտնում է ՀՀ կառավարությունը:
Զեկուցվել է, որ Հայաստան ժամանած սիրիահայերը ներկայում Սիրիա վերադառնալ չեն կարող, և քանի որ նրանք Հայաստան մշտական բնակության չեն վերադարձել, նրանց անձնական օգտագործման գույքն, այդ թվում ավտոմեքենան չի կարող մաքսազերծվել ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված արտոնությամբ: Բացի այդ, մաքսատուրքի վճարումը կամ յուրաքանչյուր անգամ ավտոմեքենաների գտնվելու ժամկետի երկարաձգումն արդեն նյութական դժվարություններ ունեցող սիրիահայերի համար խնդրահարույց է:
Ելնելով վերոնշյալից և հաշվի առնելով հարցի հրատապությունը` կառավարության ղեկավարը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին հանձնարարել է սիրիահայերից ժամանակավորապես չգանձել մաքսատուրք և մեքենան Հայաստանում շահագործելու հնարավություն ընձեռել առանց տուրքի և տուգանքի:
Վարչապետ Սարգսյանը ևս մեկ անգամ հորդորել է պատկան մարմիններին սիրիահայերի հարցերը պահել ուշադրության կենտրոնում և գտնել առկա խնդիրների վերաբերյալ հստակ լուծումներ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել