Նվազագույն ամսական աշխատավարձ կդառնա˚ 72500 դրամ` ներկայիս 32500 դրամի փոխարեն

Գործադիրը քննության է առել ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։ Հավաստելով, որ նվազագույն աշխատավարձի առաջարկվող բարձրացումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը, կառավարությունը միաժամանակ եզրակացնում է, որ նվազագույն աշխատավարձի մեծությունը և կիրարկման ժամկետը լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն։
Տեղեկացնենք, որ նախագծով առաջարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ՀՕ-66-Ն օրենքում կատարել փոփոխություն, համաձայն որի ներկայումս գործող 32500 դրամ նվազագույն ամսական աշխատավարձի փոխարեն կսահմանվի 72500 դրամ նվազագույն ամսական աշխատավարձ:
Վերոգրյալը նշանակում է, որ 2013 թվականի հունվարի 1-ից, այլ հավասար պայմաններում, կավելանա ներկայումս 72500 դրամից պակաս աշխատավարձ ստացող վարձու աշխատողների` եկամտային հարկով հարկվող եկամտի չափը` հանգեցնելով պետական բյուջե հավաքագրվող եկամտային հարկի գումարների ավելացման: Այսինքն, Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա դրական ազդեցություն, որի չափը որոշել հնարավոր չէ, պայմանավորված ամբողջական տեղեկատվության բացակայությամբ:
 Աղբյուրը` Ւրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել