Սիրիայի հարևանները պետք է ապահովեն սահմանամերձ գոտում հայտնված փախստականների պաշտպանվածությունը

Թուրքիայի Քիլիս և Հաթայ նահանգների սահմանների մոտ հավաքված ավելի քան 10000 սիրիացի փախստականներ Թուրքիա մուտք գործելու թույլտվության են սպասում։ Amnesty International-ը տեղեկացնում է, որ սպասողների փոքրիկ խմբեր արդեն հատել են սահմանը։ Սահմանն անցնելուն խոչընդոտում է փախստականների ստուգման և գրանցման չափազանց դանդաղ գործընթացը, որի պատճառով օգոստոս ամսից ի վեր թուրք – սիրիական սահմանի սիրիական կողմում հազարավոր անօթևան մարդիկ են հավաքվել։
Ըստ հայտարարության` փախստականներին ջուր և սնունդ է տրամադրվում։ Սակայն կացարանի և փախստականների ճամբարի քաղաքացիական և մարդասիական բնույթն ապահովելու համար անհրաժեշտ է նաև ապահովել փախստականների ստուգման և գրանցման անհրաժեշտ արդյունավետ պայմաններ։
Միևնույն ժամանակ այս պահանջները պետք է իրականցվեն Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորությունների համապատասխան և չվտանգելով սիրիացի փախստականների կյանքն ու առողջությունը։
Թուրքիայի կառավարությանն ուղղված նամակում Amnesty International-ը կրկին իր մտահոգությունն է հայտնել սահմանին չափազանց մոտ տեղակայված ճամբարների առնչությանբ և նշել, որ անհրաժեշտ է դրանք տեղափոխել սահմանից ավելի հեռու և ապահով վայր, քանի որ սահմանին մոտ գտնվելու հանգանմանքը վտանգավոր է այնտեղ ժամանակավոր բնակվողների համար։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել