Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը որոշակի հանգամանքներում իրավաչափ է

Որպես կանոն, հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որի արդյունքում հանցանք կատարած անձին վնաս է պատճառել նրան՝ իրավասու մարմիններին հանձնելու կամ նրա կողմից հանրության համար նոր վտանգավոր արարք կատարելու հնարավորությունը խափանելու նպատակով բռնելիս, եթե դրա համար անհրաժեշտ միջոցների սահմանների անցում թույլ չի տրվել:
Հանցանք կատարած անձին բռնելը հանցագործությունների դեմ տարվող պայքարի միջոցներից մեկն է, դրա նպատակը ոչ միայն հանցանք կատարած անձին իրավասու մարմիններին հանձնելն է, այլ նաև նրա կողմից նոր հանցանք կատարելու հնարավորությունը խափանելը, բայց քանի որ օրենքը հավասարապես պաշտպանում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաև հանցանք կատարած անձանց, ապա պահանջվում է, որ հանցանք կատարած անձին բռնելու ժամանակ վնաս հասցնելիս պահպանվեն իրավաչափության որոշ պայմաններ, այսինքն`թույլ չտրվեն նրան բռնելու անհրաժեշտ միջոցների սահմանների անցում: Այս մասին Իրավաբն.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Իրավաբանի փոխանցմամբ`հանցանք կատարած անձին բռնելիս նրան վնաս հասցնելն արարքի հանցավորությունը բացառող հանգամանք է համարվում միայն այն դեպքերում, երբ վնաս պատճառելը պայմանավորված է խիստ անհրաժեշտությամբ, ինչպես նաև հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը պետք է պայմանավորված լինի հետևյալ վարքագծի դրսևորմամբ` այն է խուսափում է քրեական պատասխանատվությունից, հրաժարվում է ներկայանալ իրավապահ մարմիններին և չի ենթարկվում ոստիկաններին, փորձում է հեռանալ հանցանքի կատարման վայրից:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել