«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ և 11-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրի 2-րդ մասի 1.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է.
1. Վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը և դրանից առանձնացնելով՝ ստեղծել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից: