Ինչպե ՞ս են հատում ՀՀ պետական սահմանը

Համաձայն «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի` « Պետական սահմանով` անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անցման կետերով իրականացնում են սահմանապահ զորքերի զինծառայողները` անձանց Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կամ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը պետական սահմանով իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և իրավական ակտերին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել անձանց և տրանսպորտային միջոցների` պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել