«Ջոնսոնս և Ջոնսոնսը» 72 միլիոն դոլար կվճարի՝ մանկական փոշու օգտագործման հետևանքով քաղցկեղից մահացության դեպքի համար

ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը պարտավորեցրել է «Ջոնսոնս և Ջոնսոնս»(J&J)  ընկերությանը 72 միլլիոն ԱՄՆ դոլար վնասի փոխհատուցում վճարել ընկերության կողմից արտադրվող մանկական փոշու օգտագործման արդյունքում առաջացած ձվարանների քաղցկեղից մահացած կնոջ ընտանիքին։ Կինը մի քանի տասնամյակ շարունակ օգտագործել էր մանկական և լոգանքից հետո առաջարկվող փոշիները։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Երկուշաբթի երեկոյան հրապարակված Սենթ Լյուիսի շրջանային դատարանի վճռով, Ժաքլին Ֆոքսի ընտանիքին պետք է վճարվի 10 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես փաստացի վնասի հատուցում, և 62 միլիոն դոլար՝ պատժիչ տուգանային հատուցում ընտանիքի իրավաբանների և դատական ծախսերի համար:

Ըստ իրավաբանների՝ այս դատավճիռը ԱՄՆ երդվյալ ատենակալների դատարանի կողմից կայացված առաջին դատական ակտն է, որով դատարանը բավարարել է այսպիսի հայցով պահանջվող վնասների հատուցումը։

«Ջոնսոնս և Ջոնսոնսը» մեղադրվում է այն բանի համար, որ իր արտադրանքի վաճառքը խթանելուն հետամուտ լինելով, տասնամյակներ շարունակ սպառողին չի զգուշացերել, որ իր արտադրած փոշու բաղադրիչ հանդիսացող տալկը կարող է քաղցկեղածին լինել։ Միսսուրի նահանգի դատարանում այդպիսի ավելի քան 1000 գործ է հարուցվել, ևս 200-ը հարուցվել են Նյու Ջերսիում։

Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքում բնակվող տիկին Ֆոքսը հայտնել էր, որ ինքը «Ջոնսոնս և Ջոնսոնսի» մանկական փոշին և լոգանքից հետո կանանց հիգիենայի համար առաջարկվող փոշին օգտագործել է ավելի քան 35 տարիների ընթացքում՝ նախքան 3 տարի առաջ նրա մոտ ձվարանների քաղցկեղի ախտորոշումը։ Նա մահացել է հոկտեմբերին, 62 տարեկանում։

Երդվյալ ատենակալների դատարանը «Ջոնսոնս և Ջոնսոնս» ընկերությանը  մեղավոր է ճանաչել խարդախության, անփութության և ոչ բարեխիղճ գործունեության համար։ Երեք շաբաթ ընթացող դատավարությանը հաջորդած խորհրդակցությունը տևել է 4 ժամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել