ԵՊՀ-ի խորհրդանշաններն են`

Ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը դրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:
Կանոնադրության պահանջները պարտադիր են ուսումնական հաստատության և դրա հիմնադիրների համար:
ԵՊՀ կանոնադրության համաձայն`
ԵՊՀ-ն շահույթ uտանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային, կրթական, գիտահետազոտական և մշակութային կազմակերպություն է, որը Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության, քաղաքացիական oրենuգրքի, այլ oրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանցով նախատեuված կարգով ու uահմանված հիմքերով ձեռք է բերում և իրականացնում է uույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:
ԵՊՀ-ն ունի Հայաuտանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր
անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, դրոշ, խորհրդանշան և oրհներգ:
Երեւանի պետական համալսարանի գերբի կենտրոնում պատկերված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ուրվանկարը, վերեւում Արարատ լեռն է, ներքեւում` բացված գիրք, իսկ ձախ կողմի ջահը խորհրդանշում է գիտությունը: ԵՊՀ գերբը շրջանաձեւ երիզում է եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) «Երեւանի պետական համալսարան, 1919» գրվածքը: Այն ոսկեգույն է:
Երեւանի պետական համալսարանի հիմներգը ստեղծվել է 2004 թ-ի մայիսին: ԵՊՀ հիմներգի հեղինակներն են Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը եւ բանաստեղծ Հովիկ Հովեյանը:
Երեւանի պետական համալսարանի դրոշը կապույտ է, եզրերը ոսկեգույն ծոփքերով են, կենտրոնում ԵՊՀ ոսկեգույն գերբն է: Դրոշի լայնության եւ երկարության չափերի հարաբերությունը 1:2-ի է:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել