Քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներն են`

Ինչպես գիտենք, յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք:
Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:
Իսկ ի՞նչ ղանակներով է իրականացվում իրավունքի պաշտպանությունը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`
1) իրավունքը ճանաչելով.
2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.
3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով.
4) առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելով.
5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով.
6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.
7) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին հակասող ակտը չկիրառելով.
8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.
9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.
10) վնասներ հատուցելով.
11) տուժանք բռնագանձելով.
12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.
13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել