Ուշադրություն վարորդներին. ձյուն, բուք և ցածր տեսանելիություն ճանապարհներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ,  Գորիսում, Սարավանում,  Ջերմուկում և Մեղրիում տեղում է ձյուն:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Խիստ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Մեղրու լեռնանցքը:

Ծանրաքաշ ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում առայժմ չերթևեկել նշված ճանապարհով:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել