Սերժ Սարգսյանը հունվարի 16-ին նոր հրամանագիր է ստորագրել, այն կայքում տեղադրվել է այսօր: Հրամանագրում կարդում ենք.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը` որոշում եմ.
1. Գեղամ Սարգսյանին նշանակել Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով:
2. Վաչե Քալաշյանին նշանակել Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով:
3. Սույն հրամանագրի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 19-ից»: