ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել են աշխատանքից

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով «Նուբարաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ Համբարձում Մկրտչյանն ու Դավիթ Մամիկոնյանը, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ազատվել են աշխատանքից: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Համբարձում Զավենի Մկրտչյանն աշխատանքից ազատվել է քրեակատարողական ծառայողի վարկը նսեմացնելու, դատապարտյալի հետ անթույլատրելի կապի մեջ գտնվելու համար. նա, դատապարտյալին փոխանցելու նպատակով, փորձել է արգելված փաթեթ անցկացնել քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի: Իսկ«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Դավիթ Զորիկի Մամիկոնյանն ախատանքից ազատվել է դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս ինքնաձիգը վայր դնելու և պահակակետում քնելու պատճառով:

Նախարարի մեկ այլ հրամանով Միքայել Արմենի Մինասյանը, 2012 թվականի սեպտեմբերի 7-ից, երեք ամիս փորձաշրջանով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի տեղակալի պաշտոնում՝ Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել