Ծովեզերք չունեցող պետությունները նույնպես ունեն դեպի ծով մուտքի իրավունք

Գաղտնիք չէ, որ տնտեսապես հարուստ են այն երկրները, որոնք ունեն բարենպաստա աշխարհագրական դիրք և օգտակար ռեսուրսներ:
Ցավոք, Հայաստանի Հանրապետությունն աչքի չի ընկնում իր աշխարհագրական լավ դիրքով և բնական պաշարներով:
Նման դիրքի հետևանքով` մեր երկիրը չունի ելք դեպի ծով:
Մինչդեռ, ծովային իրավունքի նշանակությունը մեծ է բոլոր պետությունների համար, անգամ նրանց, որոնք չունեն ելք դեպի ծով :
«ՄԱԿ-ի «Ծովային իրավունքի մասին» 1982թ. կոնվենցիայի համաձայն` ծովեզերք չունեցող պետություններն ունեն դեպի ծով մուտքի իրավունք, այդ թվում իրավունք, որպեսզի իրենց դրոշի ներքո նավերը նավարկեն ծովում»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իսկ ինչպե՞ս է լուծվում հարցը գործնականում:
Իրավաբանի խոսքով` ծովեզերք չունեցող պետությունները ծովափնյա սահմանակից պետությունների հետ պայմանավորվածություն են ձեռք բերում և օգտվում են վերջիններիս նավահանգիստներից:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել