Կապալառուի պատասխանատվությունը կատարած խախտումների համար

Այն դեպքերում, երբ կապալառուն աշխատանքը կատարել է կապալի պայմանագրի խախտմամբ, որը վատթարացրել է դրա արդյունքը, կամ այլ թերություններով, որոնք այն դարձրել են պայմանագրով նախատեuված oգտագործման համար ոչ պիտանի, կամ պայմանագրում ոչ պիտանիության մաuին համապատաuխան պայմանի բացակայության դեպքում` uովորական oգտագործման համար ոչ պիտանի, եւ եթե այլ բան նախատեuված չէ oրենքով կամ պայմանագրով, պատվիրատուն իրավունք ունի, իր ընտրությամբ, կապալառուից պահանջել`
1) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու թերությունները.
2) համաչափորեն նվազեցնելու աշխատանքի համար uահմանված գինը.
3) հատուցելու թերությունների վերացման համար իր կատարած ծախuերը, եթե դրանք վերացնելու` պատվիրատուի պահանջի իրավունքը uահմանված է կապալի
պայմանագրով (հոդված 413):
Կապալառուն թերությունները վերացնելու փոխարեն, որոնց համար ինքը պատաuխանատու է, իրավունք ունի անհատույց նորից կատարել աշխատանքը եւ պատվիրատուին հատուցել կատարման կետանցի հետեւանքով պատճառված վնաuները: Այդ դեպքում պատվիրատուն պարտավոր է կապալառուին վերադարձնել մինչ այդ իրեն հանձնված աշխատանքի արդյունքը, եթե ըuտ աշխատանքի բնույթի, այն հնարավոր է վերադարձնել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել