Տոհմային կենդանի ձիերի ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկը չի հաշվարկվում և գանձվում

Պետք է իմանալ, որ ՀՀ օրենքը սահմանում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքների անվանացանկը, որոնց ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկը չի հաշվարկվում և գանձվում:
Ի թիվս այլ ապրանքների` դրանց թվին են դասվում տոհմային կենդանի թռչունները` հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր, խայտահավեր (ցեսարկաներ), ջայլամներ և լորեր, տոհմային կենդանի ձիերը, տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունները, տոհմային կենդանի խոզերը, ոչխարները, այծերը, ճագարները:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել