Ի գիտություն ապագա դիվանագետներին

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող յուրաքանչյուր ուսանող և ապագա դիվանագետ, երազում է զբաղեցնել դիվանագիտիտական ծառայության այս կամ այլ պաշտոնը:
Ի գիտություն ապագա դիվանագետներին`
Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է հայերենին, առնվազն երկու օտար լեզվի, ունի բարձրագույն կրթություն և բավարարում է արտաքին գործերի նախարարության հաստատած` համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջներ:
Դիվանագիտական ծառայության պաշտոնի չեն կարող նշանակվել այն անձինք, ովքեր`
ա) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել.
բ) դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
գ) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը ծառայության ընթացքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
դ) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ չի մարվել:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել