Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենքսգրքի 33-րդ հոդվածի` կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով`քրեական հետապնդումը իրականացվում է հանրային և մասանվոր մեղադրանքների կարգով:
Մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները: Նշված հոդվածում նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա: Եթե տուժողը հաշտվում է կասակծյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ, ապա քրեական գործի վարույթը կարճվում է, և քրեական հետապնդումը դադարեցվում է: Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճռի կայացման համար դատարանի` խորհրդակցական սենյակ հեռանալը: Մնացած բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը համարվում են հանրային հետապնդման գործեր:
Աղբյուրը`Իրավաբան net