Իրավահարաբերության մասնակիցները կարող են փոփոխվել իրավահաջորդության միջոցով:
Նվիրատվության գործարքում իրավահաջորդությունն ունի առանձնահատկություններ:
Իրավահաջորդությունը նվիրատվություն խոստանալիս կատարվում է հետևյալ կերպ` նվիրառուի, ում նվիրատվության պայմանագրով խոստացվել է նվեր, իրավունքները չեն փոխանցվում նրա ժառանգներին՝ իրավահաջորդներին, եթե այլ բան նախատեսված չէ նվիրատվության պայմանագրով: Մինչդեռ նվիրատվություն խոստացած նվիրատուի պարտականությունները փոխանցվում են նրա ժառանգներին (իրավահաջորդներին), եթե այլ բան նախատեսված չէ նվիրատվության պայմանագրով:
Նշենք նաև, որ նվիրաբերության նկատմամբ չեն կիրառվում վերոնշյալ նորմերը:
Աղբյուրը` Իրավաբան.net