«Զենքերի հավասարության » սկզբունքը քրեական դատավարությունում

Քրեական դատավարությունում կողմերը հավասար են դատարանի առջև, դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմումը և արտահայտում է միայն իրավունքի շահերը:
Որպես կանոն, քրեական գործերը քննելիս, դատարանը պարտավոր է պահպանել օբյեկտիվությունը կամ անկողմնակալություն, հավասար պայմաններ ստեղծել մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար: Դատաքննության ժամանակ դատավարության մասնակիցները իրենց դիրքորոշումները պաշտպանելու համար ունեն հավասար հնարավորություններ:
Երևանի Հակակոռուպցիոն կնտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանի փոխանցմամբ` դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնց հետազոտման ընթացքում դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրի համար ապահովվել է հավասար պայմաններ: Քրեական դատավարության ընթացքում դատավարության մասնակիցները իրենց դիրքորոշումները, այն պաշտպանելու եղանակները և միջոցներն օրենքի շրջանակներում ընտրում են ինքնուրույն` անկախ դատարանից, այլ մարմիններից և անձանցից: Որպես կանոն դատարանն ապահովում է առաջի ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասանկցությունը:
«Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` գոյություն ունի «Զենքերի հավասարության » սկզբունք, համաձայն որի`դատավարությունը պետք է լինի մրցակցային և մշտապես ապահովվի զենքերի հավասարությունը, ինչպես մեղադրողի այնպես էլ պաշտանական կողմի համար » ,- նշում է Արա Ղարագյոզյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել