Պետությունն ապահովում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անվճար բարձրագույն կրթություն ստանալը

Միջնակարգ կրթություն ստացած՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական դասընթացներ ընդունվում և սովորում են անվճար:
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն ընդհանուր մրցույթով պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնեց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Իրավաբանի խոսքով` պետական միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին անհրաժեշտ առաջադիմություն ունենալու դեպքում վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել