Բրիտանացի իրավաբանների ճնշող մեծամասնությունը բողոքում են աշխատանքային ծանրաբեռնվածությունից, նշելով, որ իրենց միջին աշխատանքային շաբաթը հավասավում է ութ օրվա, հայտնում է Global Legal Post կայքը:
Աշխատակազմի ընտրության հարցերով զբաղվող Randstad ընկերութան կողմից բրիտանացի 2000 աշխատողների շրջանում անցկացված հետազոտության շրջանակներում հարցվել են ավելի քան 100 իրավաբաններ։
Ստացված արդյունքների համաձայն, իրավաբանների ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է քան այլ բնագավառների աշխատողներինը։ Հարցմանը մասնակցած իրավաբանների 80 տոկոսի կարծիքով իրենց օրեկան աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասար է 1.6 մարդու կատարած աշխատանքի ծավալին, ինչը կարելի է հավասարեցնել շաբաթական լրացուցիչ 3 օրվա։ Միևնույն ժամանկ, այլ բնագավառներում աշխատողների օրեկան աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասարազոր է 1,3 մարդու կատարած աշխատանքին կամ շաբաթական 6,5 օր աշխատելուն։
Լոնդոնի «Law Gazette» ամսագրում հրատարակված թվերը փաստում են, որ ներկայումս իրավաբաններն առավել մտահոգված են այս խնդրով։ Իսկ հարցվածների 43 տոկոսը այսօր ավելի լարված է քան վեց ամիս առաջ։
Մտահոգիչ է նաև իրավաբանների հանգստյան օրերի խնդիրը։ Հարցվածների 39 տոկոսը նշել է, որ հանգստայն օրերին հանգստանալը ավելի ու ավելի է դժվարանում, և միայն 43 տոկոսն է նշել, որ իրենց հաջողվել է մեկ շաբաթից ավել արձակուրդ վերցնել։
Աղբյուրը` Իրավաբան.net