Քաղաքացին պարտավոր չէ մեկ տեղեկանքի համար մի քանի անգամ պետական տուրք վճարել

Հաճախ այս կամ այն փաստը հաստատող տեղեկանքը ստանալու կամ քաղաքացիական կացության ակտերում ուղղումներ, լրացումներ կատարելու համար անհրաժեշտություն է առաջանում դիմելու համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժին: Նշված տեղեկանքները տրամադրելու կամ համապատասխան քաղաքացիական կացության ակտում ուղղումներ, լրացումներ կատարելու համար անհրաժշտություն է առաջանում հարցում կատարել ՔԿԱԳ մեկ այլ տարածքային բաժնից:
Վերը նշված հարցումներն, ըստ էության, պարտավոր են կատարել ՔԿԱԳ տարածքային բաժնի աշխատակիցները, ինչի համար պետք է գործի ՔԿԱԳ տարածքային բաժինների ներքին տեղեկատվական ցանց, որի միջոցով տեղում կկատարվի համապատասխան հարցումը, և քաղաքացին ստիպված չի լինի շրջել բոլոր ՔԿԱԳ տարածքային բաժիններով` իրեն անհրաժեշտ տեղեկությունները ստանալու համար:
Իրականում քաղաքացին ստիպված է լինում դիմել ՔԿԱԳ մի շարք տարածքային բաժիններ և որ ամենակարևորն է` վճարել պետական տուրքի գումարներ յուրաքանչյուր ՔԿԱԳ տարածքային բաժնում դիմում գրելուց առաջ:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել