Արդարացվածը այն անձն է որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:
Արդարացվածն իրավունք ունի նաև պահանջելու իրեն անօրինական ձերբակալման, կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով`հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները:
Արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալ`
- Աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ որոնցից նա զրկվել է
- Գույքի բռնագրավմամբ`այն պետության այն պետության եկամուտ դարձնելու, քննությունը իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետևանքով պատճառված վնասը:
- Վճարված դատական ծախսերը
- Փաստաբանին վճարված գումարները
- Դատավճիռն ի կատար ածելիս վճարված կամ առգրավված տուգանքը:
- Գումարները, որոնք ծախսվել են անձի անազատության մեջ պահելու համար, դատական ծախսերը, ինչպես նաև անազատության մեջ պարտադիր աշխատանքները կատարելու համար այդ անձի աշխատավարձը չեն կարող հանվել այդ գումարից, որը ենթակա է չվճարման քրեական վարույթը իրականացնող մարմնի սխալի հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար:
Այն դեպքերում, երբ քրեական գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է կամ արդարացման դատավճիռ է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով, իրավունք ունի վնասի հատուցում որը կատարվում է քաղաքացիական դատավարության կարգով:
Արդարացվածը իրավունք ունի նաև`
- Վերականգնել նախկին (նախկին պաշտոնը), իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ համարժեք աշխատանք (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամանակ փոխհատուցում:
- Ազատազրկման, կալանքի կամ ազատության սահմանափակման ձևով պատիժ կրել, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցվել:
- Քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայտնել արդարացվածին:
Ինչպես նաև դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պարտավոր են արդարացվածին պարզաբանել վնասի հատուցում ստանալու իրավունքը: Դատարանը արդարացման դատաճիռ կամ համապատասխան որոշման պատճենը, ինչպես նաև վնասի հատուցման կարգ պարզաբանող ծանուցումը դատավճիռը կամ որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում հանձնվում կամ ուղարկվում է արդարացվածին: Ծանուցման մեջ նշվում է, թե օրենքի համապատասխան ինչպիսի վնաս կարող է հատուցվել, ինչ ժամկետում, որ մարմնին պտք է դիմել վնաս հատուցելու պահանջով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net