Կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին հնարավորություն է ընձեռնում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել պաշտպանության իր իրավունքը:
Կասկածյալը իրավունք ունի
- Իմանալ`ինչու է կասկածվում, տեղեկանալ կասկածանքի բովանդակությանը,նրան վերագրվող արարքի փաստական կողմին և իրավաբանական որակմանը:
- Ձերբակալվելուց հետո հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անմիջապես ստանալ իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում:
- Ձերբակալվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը իրեն հայտարարելուց հետո քրեական հետապնդման մարմնից անմիջապես անվճար ստանալ ձերբակալելու կամ խափանման միջոց ընտրելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշման պատճենը, իսկ ձերբակալելու արձանագրությունը կազմելուց հետո`դրա պատճենը:
- Ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը իրեն հայտատարելու պահից ունելալու պաշտպան, հրաժարվելու պաշտպանից և պաշտպանել ինքնուրույն:
- Առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցվել իր պաշտպանի հետ, առանց դրանց թվի և տևողության սահմանափակման:
- Հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ:
- Տալ ցուցմունքներ կամ հրաժարվել ցուցմունք տալուց:
- Տալ բացատրություններ կամ հրաժարվել բացատրություններ տալուց:
- Ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու համար:
- Հայտնել բացարկներ:
- Հարուցել միջնորդություններ:
- Առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությունների մեջ:
- Իր միջնորդությամբ հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի թույլտվությամբ անձամբ կամ պաշտպանի միջոցով մասնակցել քննչական և այլ դատավարական գործողություններին կամ հրաժարվել դրանց մասնակցելուն:
- Քրեական վարույթը իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների վերաբերյալ ընդունած որոշումների, իսկ իր խնդրանքով նաև անվճար ատանալ այդ որոշումների պատճեները:
- Բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները:
- Ստանալ քրեական վարույթը իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով անօրինական պատճառված վնասի հատուցում:
- Կասկածյալի կողմից իր իրավուքներից օգտվել կամ դրանից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք:
Աղբյուրը՝ Իրավաբան.net