Ինչու՞ են դատավորները երդվում ժողովրդի առջև և արդյոք պահպանու՞մ են ստանձնած երդումը

Դատավորի երդման արարողությունը ծանոթ է շատերին, սակայն քչերը գիտեն՝ որն է դրա իմաստը, և որքանով են դատավորները պահպանում այն։ Այսպիսով, մինչ նորանշանակ դատավորը անցնում է իր պատասխանատու աշխատանքին, նա պարտադիր մասնակցում է երդման արարողությանը, որը սահմանված է ՀՀ դատական օրենսգրքի 124 –րդ հոդվածով։ Այդ հոդվածի համաձայն, դատավորի պաշտոնում նշանակված անձը նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում իր պաշտոնն ստանձնում է Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ.
«Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականություններս կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:»:
Երդումը տրվում է հանդիսավոր պայմաններում, անհատական կարգով՝ յուրաքանչյուր դատավորի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով, որից հետո դատավորը ստորագրում է ընթերցված տեքստը:
Հասմիկ Գևորգյան
Իրավաբան.net-ի հանրային թղթակից

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել