Չլիցենզավորված ֆիլմերի և հեռուստահաղորդումների լինքեր տրամադրած Surfthechannel.com կայքի սեփականատերը բանտարկվել է բրիտանական բանտում չորս տարի ազատազրկմամաբ, հայտնում է Global Legal Post կայքը:
Անտոն Վիկերմանը` Surfthechannel.com կայքի սեփականատերը, մեղավոր է ճանաչվել հեղինակային իրավունքի խախտմանն աջակցելու համար: Չլիցենզավորված տեսահոլովակներ կայքում չեն տեղադրվել, սակայն փոխարենը քաջալերվել է կայքում տեղադրել և′ լիցենզավորված, և′ չլիցենզավորված պարունակությամբ լինքեր:
FACT-ի (Արվեստի և ստեղծարար տեխնոլոգիաների հիմնադրամ) գլխավոր տնօրենը, ողջունելով հարուցված մեղադրանքը, մեկնաբանում է, որ պարոն Վիկերմանն ի սկզբանե տեղյակ էր իր քայլերով հեղինակային իրավունքի խախտման խմբավորման մեջ ներգրավված լինելու մասին:
Surfthechannel կայքը ստեղծված էր քրեական գործունեության վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու միջոցով եկատում ստանալ նպատակով: Այն երկու տարվա ընթցքում դարձել էր նմանատիպ կայքերի մեջ ամենադիտվող կայքն ինտերնետում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net