Դատե’ք խաղաղությամբ

Ռուսաստանի Գերագույն Արբիտրաժային դատարանը Պետական Դումայի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որում առաջարկվում է դատական հաշտարարների ինստիտուտ ներդնել։ Ծրագրի համաձայն դատավորները հայցն ընդունելիս հայցվորներին և պատասխանողներին կհիշեցնեն հաշտեցման ընթցակարգերի հնարավորության մասին։ Գործը հաշտությամբ լուծած դատավարության մասնակից կողմերը, պետական տուրք վճարելիս զգալի զեղչերից օգտվելու իրավունք կունենան։ Այսպիսով դատական հաշտությունը շահավետ միջոց կհանդիսանա։ Օրինագծի համաձայն որպես դատական հաշտարար կարող են աշխատել թոշակի անցած դատավորները, դատական գործի քննությանը չմասնակցող դատավորի օգնականը, կամ դատական համակարգի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող աշխատակիցը։ Նախագիծը հատկապես ընդգծում է, որ դատական հաշտարարը դատական հաշտության ընթացակարգին մասնակցում է Ռուսաստանի Դաշնության դատավորի կարգավիճակի և հանրային ծառայության մասին օրենքների դրույթների համպատասխան։
Առաջարկվում են հաշտության կայացման խթանմանը նպաստող ֆինանսական խրախուսական միջոցներ։ Հաշտության համաձայնություն կնքելիս հայցվորի կողմից հայցից հրաժարվելու, ինչպես նաև պատասխանողի կողմից հայցն ընդունելու դեպքում, ներառյալ առաջին ատյանի դատարանում հաշտության նախնական գործընթացների արդյունքում կայացած հաշտության համաձայնության դեպքում, հայցվորին վերադարձվում է վճարված պետական տուրքի 70 տոկոսը`տեղեկացնում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել