Մեծ Բրիտանիայի Բժշկական անփութության համար փոխհատուցման պահանջները հասե˚լ են իրենց գագաթնակետին

Մեծ Բրիտանիայի Բժշկական պաշտպանության միության (ԲՊՄ) նախագահը պնդում է, որ դատական գործերի թվի ավելացումը չեն համապատասխանում կազմակերպության 126 տարվա պատմությանը:
Հղում անելով Law Gazette ամսագրին` Global Legal Post-ը հայտնում է, որ ԲՊՄ-ի տարեկան հաշվետվությունը ցույց է տալիս, որ 2011 թվականին կազմակերպությում 10 տոկոսով բարձրացել են հայցերի թիվը: ԲՊՄ-ի նախագահ Ջիլ Հարդինգը նշել է, որ բողոքների թվի բարձրացումն անմիջականորեն կապված չէ խնամքի ստանդարտների վատթարացմամբ կամ նմանատիպ իրադարձությունների փոփոխությամբ, որոնք բողոքի ալիք են բարձրացնում: 2011 թվականի բողոքների մեծ մասը կապված են նախորդ տարիներին տեղի ունեցած դեպքերի հետ, և այստեղ ամենից հավանական գործոն է թվում չշահած գործերի դեպքում չվճարելու հավանականությունը։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել