Բելառուսի և Շվեդիայի միջև վերջին օրերին զարգացող դիվանագիտական հարաբերությունների ճգնաժամը կազդի Բելառուսի քաղաքացիական հասարակության վրա հայտնում է «Civil Rights Defenders» կայքը:
Բելառուսի «Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» կազմակերպության գործադիր տնօրենը հարցազրույցների ժամանակ նշել է, որ Բելառուսից Շվեդիայի դեսպանատան ամբողջ աշխատակազմի հեռացումը կահնգեցնի երկրում մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ վստահության նվազեցմանը, իսկ Ստեֆան Էրիկսոնին անկասկած կվտարեն երկրից, մարդու իրավունքների առաջ մղման գործում նրա և Շվեդիայի կողմից որդեգրած ամուր դիրքորոշման պատճառով։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի երեքին հայտնի դարձավ, որ Շվեդիայի դեսպան Ստեֆան Էրիկսոնը հեռացվելու է Բելառուսից ընդդիմադիր ուժերի հետ իր կապերի պատճառով: Ի պատասխան, Շվեդիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Բելառուսի նորանշանակ դեսպանին երկիր մուտք գործել արգելելու, ինչպես նաև որպես հետագա քայլ Բելառուսի ևս երկու դիվանագետների վտարելու մասին։
Օգոստոսի 8-ին Բելառուսը հայտարարել է, որ Ստոկհոլմում իր դեսպանատունը կփակի, իսկ Շվեդիայի դեսպանատան ամբողջ աշխատակազմը կվտարվի Բելառուսից։
Աղբյուրը՝ Իրավաբան.net