Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն եւ ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին: Մինչեւ հիմա աշխարհում որեւէ գիտնական, որեւէ սեյսմիկ ծառայություն դեռեւս չի կարող անել երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում, այսինքն՝ ճշգրիտ ասել երկրաշարժի ժամը, տեղն ու ուժգնությունը»,-ասված է ԱԻՆ հայտարարության մեջ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net