Երիտասարդ աղջիկը ոստիկանության Նոր Նորքի բաժնում հայտարարություն էր տվել, որ ամիսներ առաջ Երևանի Կենդանաբանական այգում իր ծանոթ տղաներից մեկը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Եվ միայն փորձաքննության արդյունքներից հետո պարզ կլինի, թե փաստը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Ըստ Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ նման բան չի եղել. այգում 24 ժամյա ծառայություն է իրականացվում. նման դեպք չի արձանագրվել:
Աղբյուրը՝ Իրավաբան.net