Ունենք ՀՀ վերաքննիչ դատարան, չունենք արդարադատություն վերաքննիչ դատարանում․ Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ագրեսիվ «հարձակում» քրեական արդարադատության իմունային համակարգի վրա: 

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 25.02.2015թ-ի որոշման մեջ նշել է երկու դրույթ՝ 

1. ՀՀ քր. դատ. օր. 21-րդ հոդվածով որևէ պարբերականություն կամ հերթականություն սահմանված չէ, թե քանի անգամ և ինչ դեպքերում քրեական գործը կարճելու մասին որոշումը կարող է վերացվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից:

2. մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից կարող է վերացվել քրեական հետապնդման մարմնի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած /չվերացված/ որոշումն այդպիսի որոշում կայացնելուց հետո վեց ամսվա ժամկետում: 

ՀՀ քր. դատ. օր-ում նախատեսված չէ վարույթը կարճելու մասին որոշումը օրինական ուժի մեջ մտնելու իրավական կառուցակարգ, սահմանված չէ, թե չվերացված որոշումը ո՞ր պահից է համարվում օրինական ուժի մեջ մտած, ուստի հսկող դատախազն իրավասու է վերացնել քրեական գործի վարույթը կարճելու որոշումը` առանց քանակական սահմանափակման: Եթե հսկող դատախազը անսահմանափակ քանակով վերացնի նշված որոշումները, ապա մեղադրյալը անորոշ ժամկետով կհայտնվի քրեական հետապնդման վիճակում, ինչն ինքնին հակասում է նույն արարքի համար կրկին չդատվելու (non bis in idem) սկզբունքի բուն էությանը:

Ունենք ՀՀ վերաքննիչ դատարան, չունենք արդարադատություն վերաքննիչ դատարանում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել