Ժառանգման հետ կապված հարցերի հետ առնչվում է յուրաքանչյուր անձ և այդ պատճառով իրենից առաձնակի հետաքրքրություն է ներկայացնում ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմի իմացությունը: Դրանք են`
- Ժառանգատուի մահվան վկայական,
- Տեղեկանք ժառանգատուի վերջին մշտական բնակավայրից (մինչև մահը գրանցված է եղել տվյալ հասցեում և 3-րդ ձև անձնագրավարից, ովքեր են գրանցված մահացածի հետ կամ տնային գիրքը):
- Մահացածի հետ ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր` (ծննդյան վկայական, ամուսնության վկայական),:
- Տան սեփականության փաստաթղթերը (վկայական, գույքային թերթ, տեխնիկական անձնագիր, հատակագիծ):
- Հիմք, փաստաթուղթ, որի հիման վրա ժառանգատուն սեփականատեր է դարձել (տեղեկանք թաղապետարանից այն մասին, թե ովքեր են մասնակցել սեփականաշնորհմանը):
- Սեփականության փաստաթղթի բացակայության դեպքում` տեղեկանք անշարժ գույքի պատկանելության և չափերի նշումով (կնքված) կադաստրից:
- Տեղեկանք տան պատկանելության, սենյակների քանակի, քառակուսի մետրի և արժեքի մասին, որի գումարն ամբողջությամբ մուծված է, և կոոպերատիվին պարտք չունի (կոոպերատիվների բնակիչների համար),
- Այգետնակների համար` տեղեկանք այգեգործների միությունից,
- Կտակը հաստատված նոտարի նշումը` կտակը վերացված կամ փոփոխված չլինելու մասին:
- Տեղեկանք մահացածի խնամքի տակ անչափահաս և անաշխատունակ ժառանգներ չլինելու մասին,
- Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագիրը,
- Խնայդրամարկղի գրքույկը,
- Անձնագրեր,
- Ժառանգի բացակայության դեպքում նոտարի կողմից հաստատված լիազորագիր` ժառանգություն ձևակերպելու մասին:
Այս ցանկը պաշտոնական բնույթ չի կրում, այլ զուտ ուղղված է քաղաքացիների հեշտ կողմնորոշմանը նպաստելուն, այն վերաբերում է ժառանգման ընդհանրական բնույթի դեպքերին և կախված կոնկրետ ժառանգման յուրահատկությունից այս ցանկը կարող է ենթարկվել փոփոխության` նվազել կամ ավելանալ: