Կառավարությունը հանգստի կուղարկի 100 վետերանների

ՀՀ կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի 100 վետերանի հանգստի կազմակերպման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է 12 մլն դրամ։
Հաշվի են առնվել վետերանների վաստակը, նրանց մեծ մասի պատկառելի տարիքը և առողջության պահպանման և վերականգնման կարևորությունը։ «Մեր վետերաններին պետության միջոցների հաշվին ամառային հանգստի ուղարկելը դարձել է գեղեցիկ ավանդույթ», – նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վերոհիշյալ չափաքանակով գումարը տրամադրվել է վերաբաշխում կատարելով ՀՀ 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել