Կառավարությունը կվերանայի ամուսնության թույլատրելի տարիքի մասին որոշումը

Հայաստանի եզդիների համայնքը երեկ նամակ է հղել կառավարությանը` խնդրելով վերանայել ամուսնության շեմը 18 տարին սահմանելու մասին իր որոշումը` այն իջեցնելով մինչև 16 տարեկանի: Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ իրենք կվերանայեն այդ որոշումը.
«Ինձ զեկուցել են, որ Ռուսաստանի Դաշնությունում 14-ից տարեկանից թույլատրվում է ամուսնանալ եւ օրենսդրական սահմանափակումներ չկան: Անհրաժեշտություն կա եւս մեկ անգամ քննարկելու այս հարցն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Կրթության եւ գիտության, Առողջապահության նախարարությունների հետ: Եթե իրական կյանքում այդ տարիքում տեղի են ունենում ամուսնություններ, ապա մենք խաթարում ենք տվյալ մարդկանց բնականոն կյանքի ընթացքը»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Ավելի վաղ iravaban.net-ը տեղեկացրել էր , որ ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստում հավանության էր արժանացել Հայաստանում կանանց եւ տղամարդկանց համար ամուսնության տարիքը 18 տարեկանը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել