ՀՀ Քննչական կոմիտեում ավարտվել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այժմ կողմերը ծանոթանում են գործի նյութերին:
Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին Արամ Մանուկյանի տան շքամուտքում հարձակում էր կատարվել նրա վրա, ինչի արդյունքում պատգամավորը մարմնական վնասվածքներ էր ստացել:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոմն Արշակ Սվազյանին մեղադրանք էր առաջադրվել՝ Արամ Մանուկյանին թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Հիշեցնենք նաև, որ գործի շրջանակներում Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական 2 փորձաքննությունների արդյունքում պարզվել էր, որ պատգամավորը ստացել է թեթև մարմնական վնասվածք: