Ընկերությունները, որոնք իրենք գովազդն են տեղադրում Facebook սոցիալական կայքում, ստիպված են նվազեցնել մեկնաբանությունների թիվը: Ավստրալիական դատարանը որոշում է կայացրել, որ մեկնաբանություններն ինքնին գովազդ են:
Որոշումը կայացվել է Ավստրալիայի գովազդային ստանդարտների խորհրդի կողմից` կապված Smirnoff խմիչքի ֆեյսբուքյան էջի հետ: Որոշումը ներառում է, որ էջի բոլոր մեկնաբանությունները պետք է լինեն գովազդի մասին օրենքին համապատասխան, հայտնում է Global Legal Post կայքը:
Որոշումն ունի նաև համաշխարհային ազդեցություն, քանի որ այլ երկրներում կատարված մեկնաբանությունները կարող են երևալ նաև Ավստրալիայում: Այժմ ընկերություններն իրավաբանական պատասխանատվություն են կրելու իրենց կայքում հայտնված ցանկացած անթույլատրելի նյութի համար: Փորձագետները կարծում են, որ որոշումը կարող է իրավական գործունեության սկիզբը լինել` ամբողջ աշխարհում նմանատիպ որոշումների կայացմամբ: