Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է: Մասնավորապես` նախատեսված է տուգանք`100.000 դրամի չափով:
«Եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, նախատեսված է տուգանք` 150.000 դրամի չափով»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ, նախատեսված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով: