«Ծիլի ծով» կոչվող լճից դուրս են բերել դիակ

Այսօր Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում «Ծիլի ծով» կոչվող լճից դուրս է բերվել մարդու դիակ: Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը iravaban.net-ի լրագրողին հայտնեց, որ դեռ ճշտվում է մարդու ինքնությունը:

Հիշեցնեն, որ երեկ ժամը 18.50-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում «Ծիլի ծով» կոչվող լիճը մարդ է ընկել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ջրասուզակով): Իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և վերսկսվել են այսօր առավոտյան ժամը 06.00-ին: Ժամը 11.42-ին դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից 3 ջրափրկարար-ջրասուզակ:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել