Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով կստանա 10 միլիոն դրամ, իսկ ՀԱՕԿ-ի մրցանակների կանոնադրության համաձայն` կստանա 20 միլիոն դրամ: Արսեն Ջուլֆալակյանը, ոսկե մեդալ նվաճելու դեպքում, պետությունից կստանա 20 միլիոն դրամ, իսկ ՀԱՕԿ-ից՝ 40 միլիոն, արծաթե մեդալ նվաճելու դեպքում` Արսենը պետությունից կստանա 15 միլիոն դրամ, իսկ ՀԱՕԿ-ից՝ 30 միլիոն դրամ